Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո հումանիտար ճգնաժամ է սկսվել. Մանե Թանդիլյան

1982
Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 21:35
Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո հումանիտար ճգնաժամ է սկսվել. Մանե Թանդիլյան

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար Մանե Թանդիլյանը РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հակամարտության սրացումից հետո տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ է առաջացել:
«Պատերազմից հետո մեզ մոտ հումանիտար ճգնաժամ է, և սոցիալական հարցերը շատ սուր են դարձել։ Մենք լուծում ենք առաջացող խնդրահարույց հարցերը՝ ինչպես սեփական ուժերով, այնպես էլ բարեգործական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության, ռուս խաղաղապահների օգնությամբ»,-ասել է Թանդիլյանը։
Նա պարզաբանել է, որ փախստականներին բնակարանով ապահովելու հարցն այժմ շատ սուր է, սակայն տարածաշրջանում արդեն սկսել է աշխատել նրանց վերաբնակեցման ծրագիրը:
«Մենք արդեն սկսել ենք լուծել խնդրահարույց հարցերը, նաև արդեն կարող ենք խոսել երկարաժամկետ ծրագրերի մասին»,-ասել է Թանդիլյանը։