Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը»

2026
Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ., 00:35
Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը»

Հյուսիսային Կորեայում ստորջրյա հիմքով նոր բալիստիկ հրթիռ են ցուցադրել։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով տեղական լրատվական գործակալությանը:

Զենքը ցուցադրվել է Փհենյանում՝ Կորեայի աշխատավորական կուսակցության հերթական համագումարին նվիրված ռազմական շքերթի ժամանակ: Մեկնաբանելով շքերթը՝ լրագրողներն այդ նորույթն անվանել են «աշխարհի ամենահզոր զենքը, որը ցույց է տալիս հեղափոխական զինված ուժերի ուժը»:
Այն դիտել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։