Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ 1,5 միլիոն դրամ հափշտակած անձը ձերբակալվել է
![]() Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, հունվարի 13-ին Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ա․Մ․-ից, ով հայտնել է, որ իր որդին ծառայել է Արցախի Հանրապետության Մեխակավանի, ժողովրդին հայտնի՝ Ջաբրայիլի զորամասում, և անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից տեղեկություններ չունի։ Աղբյուրի տեղեկություններով՝ Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նշված զորամասի սպաներից մեկն իր կնոջ միջոցով Ա․Մ․-ից 1 միլիոն 500 հազար դրամ գումար է վերցրել, իբրև թե՝ զինվորի բուժման համար։ Հրազդանի ոստիկանները պարզել են, որ պատերազմական գործողությունների ժամանակ Ա․Մ․-ն իր որդուց ոչ մի լուր չի ունեցել, և տևական ժամանակ անց իր կինը ինչ-որ տեղից ճշտել է, որ որդին գտնվում է գերության մեջ, նաև գտել է ոմն Հարութի, ով ներկայացել է, որ զորամասի ծառայող է և խոստացել է՝ գումարի դիմաց ծնողների զինվոր որդուն գերությունից վերադարձնել տուն։ Ու խարդախությամբ, զինվորի ծնողների վստահությունը չարաշահելու եղանակով, 2 ամսվա ընթացքում տերմինալի միջոցով տիրացել է նրանց կողմից փոխանցված 1 միլիոն 500 հազար դրամին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |
«Շուտով կիմանանք տղերքի զոհվելու իրական պատճառները»․ Վահագն Վարագյան (լուսանկար)
22501:10«Հաջողակ շախմատիստ դառնալու համար Լևոնը զոհել է իր մանկությունը»․ Սմբատ Գոգյան
257Երեկ, 23:50«Մերժելու եմ ձեզ մինչև կյանքիս վերջ․ մարդասպաններ»․ Հովհաննես Ազոյան (տեսանյութ)
244Երեկ, 23:40«Երևանի կենտրոնում պետության ղեկավարի ու նրա տիկնոջ գնդակահարությունը բեմադրելը մտավոր այլասերվածություն է»․ Ս․ Սարոյան
282Երեկ, 22:40Ներկայացվել է հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն (տեսանյութ)
289Երեկ, 22:05«Սա շատ կարևոր է երեկվա ու այսօրվա իրադարձությունների տեսանկյունից»․ Կ․ Հարությունյան
344Երեկ, 20:40