Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ուզում եմ հասկանալ՝ Նիկոլի աջակիցների ուղեղի մեջ ի՞նչ է դրված». Վազգեն Մանուկյան

318
Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 19:30
«Ուզում եմ հասկանալ՝ Նիկոլի աջակիցների ուղեղի մեջ ի՞նչ է դրված». Վազգեն Մանուկյան

Այսօր՝ հունվարի 15-ին գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը անդրադարձավ այն քաղաքացիներին, որոնք աջակցում են ներկայիս իշխանությանը:

«Ասում են՝ կան մարդիկ, որ Նիկոլի կողմից են: Ես ուզում եմ հասկանամ՝ իրենց ուղեղի մեջ ի՞նչ է դրված: Մարդը, որ 2,5 տարում ոչ մի ճիշտ որոշում չի կայացրել, մեր երեխաներին տարել դրել է սրի տակ, մեր տարածքները ջարդել է, Հայաստանը դարձել է երկրորդական պետություն: Ես չեմ ճանաչում աշխարհում մի թույլ պետություն, որի կենսամակարդակը բարձր լինի: Պետությունը թույլ է, եկամուտները քիչ են, մարդիկ աղքատ են»,- հայտարարեց նա: