Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանական պրոպագանդան աղվանական հետքեր է փնտրում»․ Համլետ Պետրոսյան

1741
Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ., 04:05
«Ադրբեջանական պրոպագանդան աղվանական հետքեր է փնտրում»․ Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ ադրբեջանական պրոպագանդան աղվանական հետքեր է փնտրում:
Արցախի Վերին Խաչենի իշխաններ Վախթանգն ու իր ավագ որդի Հասանը, որն ըստ Դադիվանքի կաթողիկե եկեղեցու արձանագրությոն «սպանվեց թուրքերի դեմ պատերազմում՝ քրիստոնեական հավատի համար»:
Կուրից հյուսիս՝ Կովկասյան Աղվանքի և ոչ մի հուշարձանում որևէ պատկերաքանդակ չկա: Արցախի հայկական հուշարձաններում՝ ներառյալ խաչքարերը, դրանց թիվն անցնում է երկու հարյուրից: Ահա թե ինչպես օտար ու նույնիսկ «թշնամի» մշակույթը քաղաքական նպատակներով կարելի է հռչակել աղվանական:
Արցախի Վերին խաչենի իշխան Վախթանգն ու իր որդի Հասանը: Դադիվանք, կաթողիկե եկեղեցի, 13-րդ դարի սկիզբ»: