Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են

734
Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 19:10
Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել զինծառայության ընթացքում աչքի ընկածներին։ Տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը։