«Դասական անհեթեթություն»․ Արամ Վարդևանյան
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ներկայիս պայմաններում, երբ հանրությանը հուզում են առանցքային բնույթ ունեցող հարցեր՝ պետական դավաճանության հանցակազմից, մինչև ռազմագերիների օր առաջ լուծման ենթակա հարցը, մեր Դատախազությունը հայտարարություն է տարածում «Այբ» կրթական հիմնադրամի մասին։ Հայտարարությունը վերաբերում է պետության կողմից որպես բառացի եմ մեջբերում՝ նվիրատվության 8․3 մլն դրամ վատնմանը։ Դասական անհեթեթություն։ Իսկ առիթը, բնականաբար, ԿԳՄՍ նախարարի գրությունն է։ Պարզապես տեղեկացնեմ «Այբ» կրթական հիմնադրամը և Հիմնադրամի աջակիցները՝ արդեն բոլորին հայտնի Համահայկական հիմնադրամին պատերազմական պայմաններում փոխանցել էր 125,000 ԱՄՆ դոլար, այսինքն շուրջ 65 միլիոն դրամ։ Համահայկական հիմնադրամի մասով, իհարկե, քրեական գործ չի հարուցվել, չնայած՝ դրա ակնհայտ առիթների առկայությանը։ Իսկ ինչ վերաբերում է հենց այս «քրեական գործի» հարուցման մասով, բոլորին պարզ է, որ 3 տարի կրթության հայտնի նախարարի ջանքերի, խելակորույս խնդրանքների արդյունքն է։ Բայց հիշում եք չէ հարյուրավոր միլլիոներից էր խոսում «հայտնի նախարարը»։ Քրեադատավարական և քրեաիրավական ոչ մի հեռանկար չունեցող քրեական գործ է, որն ինչպես հարուցվել է, այդպես էլ քրեական հետապնդումը դադարեցվելու է»։ |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30