Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա»․ նախարար

363
Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 17:55
«Ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա»․ նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։
Նախկին կարգավորումների համաձայն՝ այս փաստաթուղթը ներկայացնելը պարտադիր պահանջ էր չաշխատող անձին նպաստի այս տեսակը նշանակելու համար։
Կատարված փոփոխությունների արդյունքում՝ ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա»։