Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հ2-ը զրկվեց հեռարձակման լիցենզիայից». Գոհար Սրապիոնյան

569
Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 16:40
«Հ2-ը զրկվեց հեռարձակման լիցենզիայից». Գոհար Սրապիոնյան

Հ2 հեռուստաընկերության հաղորդավարուհի Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովը այսօր Հ2-ին զրկեց հեռարձակման լիցենզիայից: ՀՀ-ում գործող բոլոր հեռուստաընկերություններից միայն Հ2-ին զրկեցին հեռարձակվելու իրավունքից: Հայաստանն ապրում է 37 թիվը, այստեղ խոսքի ազատության և իրավունքի՝ ոչ թե պարզապես ոտնահարում է, այլ՝ խոսքի իրավունքի ետևից ընկել են չստիկով:
Բոլորն առավոտից զանգում, մխիթարում, տխրում են ... ասեմ՝բացարձակ կոտրված չենք, ընդհակառակը՝ ավելի պինդ ու մարզական ենք տրամադրված. այս նենգ քայլը, որ արեց իշխանությունը, մեզ միայն ուժեղացնում է:
Մենք եթերից չենք հեռանում:
Շարունակում ենք աշխատել: Այնպես, ինչպես աշխատել ենք:

Հեռարձակվելու ենք նույնիսկ առանց ձեր տված լիցենզիայի:
Մենք շարունակում ենք պայքարել:
Ու ինչպես երկու տարի առաջ միջազգային ատյաններում տարանք այս թուրքական իշխանությունների դեմ առաջին զիլ հաղթանակը, մեր երկրորդ հաղթանակի մասին շուտով կլսեք:
Մենք մնում ենք:
Որ թուրքալոնդոնյան-իսրայելական դրածո իշխանությունը ամեն օր 9:55, 11:55, 16:00, 20:00, 23:00 լսի ճշմարտությունը: Իմանա իրականությունը: Ատամները սեղմի ու շարունակի կտցել խոսքի ազատությունը մի երկրում, որի հողերը ծախում է, այնպիսի հեշտությամբ, ասես Սինգապուրի հողերը:
Մենք մնում ենք՝ հայտնելու լուրեր, որոնք լսելիս թուրքհպատակ այս դավաճանները կրճտացնելու են ատամները ու բռունցքեն թաթիկները, փռվեն ասֆալտին ու նյարդերից եղունգները կրծեն:
Ինձ հարցնում են՝ ինչու՞ այդ բոլորի միջից միայն դուք:
Բացատրեմ:
Միայն հայկական երկրորդ հեռուստաընկերությունն էր ընդդիմադիր թիվիներից, որ ուներ ոչ թե մայրաքաղաքային, այլ՝ հանրապետական սփռում, այսինքն՝ մեզ դիտում էին մարզերում, ի տարբերություն մյուս ընդդիմադիր հեռուստաընկերությունների: Այսինքն՝ օբյեկտիվ ընդդիմադիր կարծիք՝ մարզերում բնակվողը միայն Հ2-ից էր իմանում, որովհետև գյուղացիների մեծ մասը չի օգտվում տելեգրամ-ալիքներից, նորություններին չի հետևում ՖԲ-ով , այդ գյուղացու՝ լուրեր լսելու միակ «դիվայսը» հեռուստացույցն է:
Հ2-ը մնում է: Չի՛ ստացվելու: Որովհետև դուք փորձում եք ճնշել այն հեռուստաընկերությունը, որը ավելի հին է, քան՝ ձեր թիմի ամենատարիքով անդամը:
Որովհետև դուք փորձում եք փակել մարդկանց բերանները, որոնք մինչև ձեր լույս աշխարհ գալն արդեն լուրեր էին լույս աշխարհ բերում:
Դուք չեք կարող կոտրել Հայաստանի 3-րդ հանրապետության ամենաավանդական լրատվականի դուռը:
Ձեր մաքսիմը ռադիոտան դուռը կոտրելով ու սահմանադրական կարգը խախտելով իշխանությունը զավթելն էր:
Դուք պարտվողների՝ կապիտուլյանտ իշխանությունն եք: Ու խոստանում եմ՝ մեզ հայտարարած պատերազմում էլ կապիտուլյանտը դուք եք լինելու:
Բարի եթեր, Հ2»: