Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները

2910
Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 15:55
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը հայտնում է Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթների վերսկսման մասին:
«Ռուսական Rossiya ավիաուղիներն այսօր՝ հունվարի 15-ին, վերսկսեց Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- նշված է հայտարարության մեջ: