Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Առաջիկայում պաշտոնից կազատվի Արսեն Թորոսյանը. նա դիմումն արդեն գրել է. «Հրապարակ»

564
Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 09:40
Առաջիկայում պաշտոնից կազատվի Արսեն Թորոսյանը. նա դիմումն արդեն գրել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Իշխանական մեր աղբյուրների վստահեցմամբ՝ նա դիմումն արդեն գրել է և փոխանցել վարչապետին։ Հրաժարականի պատճառները նոր չեն և մեկը չեն։ Վարչապետի և նախարարի միջև նախապատերազմյան շրջանում առկա կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։ Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը, և ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։ Նա, այսպես կոչված, իշխող թիմի ընդդիմադիր թևից է։ Սակայն Փաշինյանն ասել է, որ չի պատրաստվում հեռանալ, իսկ նման ցանկություն ունեցողների առաջ դուռը բաց է»:

Մանրամասները՝ թերթի համարում: