Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու կարգը լրամշակվել է

330
Հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ., 21:05
Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու կարգը լրամշակվել է

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու կարգը լրամշակվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Կառավարության որոշմամբ՝ մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։
Նախկին կարգավորման համաձայն՝ հղիության 22-րդ շաբաթից հետո չաշխատող մայրերին տրվում էր ծննդօգնության պետական հավաստագիր նպաստի այս տեսակից օգտվելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։