ՌԴ ԱԳՆ աղբյուրները պնդում են, թե Փաշինյանը կատարյալ սուտ է տարածում. Mediaport
![]() Մոսկվայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հավաքել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին և հայտարարել է, թե, իբր, հունվարի 11-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Պուտինն իրեն ասել է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, իսկ եթե, այդուհանդերձ, արտահերթ ընտրություններ լինեն, Փաշինյանի փոխանցմամբ՝ Պուտինն ասել է, որ ինքը հրապարակային կսատարի Փաշինյանի թեկնածությունը: Mediaport-ի՝ ՌԴ ԱԳՆ աղբյուրները պնդում են, թե Փաշինյանի կողմից տարածվողը կատարյալ սուտ է: Իսկ նպատակը սեփական թիմից կադրային հոսքը դադարեցնել է: Ավելին՝ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում որևէ ներքաղաքական հարց չի քննարկվել: Փաշինյանը փորձել է բացել թեման՝ բողոքելով ՌԴ որոշ շրջանակների կողմից Հայաստանի ընդդիմությանն աջակցելուց, բայց Պուտինը կտրուկ փակել է թեման՝ ասելով, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին միջամտել չի պատրաստվում: |
«Սա Երևանը «Իրևան» կդարձնի, միայն թե վարչապետի աթոռին մնա». Գագիկ Համբարյան
3522:55ՃՈ-ն հորդորում է տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում
8721:15Ադրբեջանը լեհ գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչին 50000 դոլար է առաջարկել լռության դիմաց
9521:00«Նոր օր է սկսվել Ամերիկայում»․ Բայդեն
15820:40«Գերագույն գլխավոր վախկոտը ԱԺ-ում զրահաբաճկո՞ն է կրում». Ռոբերտ Մակարյան
10620:30«Վերջնական թիվ հրապարակելը կարող է վտանգել գերության մեջ գտնվող, բայց մեզ դեռևս անհայտ անձանց կյանքը». Մարիա Կարապետյան
8920:25