Երևան`   -1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.

«Էդքան էր Նիկոլի խելքը հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը». Լևոն Երանոսյան

208
Հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ., 12:55
«Էդքան էր Նիկոլի խելքը հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը». Լևոն Երանոսյան

Լևոն Երանոսյանի գործով դատական նիստն ավարտվեց, ուսումնասիրվեցին գործում առկա տեսանյութերը: Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ կուսումնասիրվեն իրեղեն ապացույցները:

Դուրս դալով դատարանից՝ նախկին փոխոստիկանապետը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Մոսկովյան եռակողմ հանդիպման մասին ասաց. «Ես քաղաքականությունով չեմ զբաղվում, չեմ պատասխանի էդ հարցին: Թող քաղաքական գործիչները վերլուծեն, դրանից հետո կզրուցենք»: Դիտարկմանը, թե վարչապետն ասում էր՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրին այլընտրանք չկար, պատասխանեց. «Էդքան էր Նիկոլի խելքը հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը»։

«Էդքան էր Նիկոլի խելքը հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը». Լևոն Երանոսյան