Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Բայդենի երդմնակալության պատճառով Վաշինգթոնում 1 շաբաթով մետրոյի 13 կայարան կփակվի

2855
Հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ., 19:35
Բայդենի երդմնակալության պատճառով Վաշինգթոնում 1 շաբաթով մետրոյի 13 կայարան կփակվի

Վաշինգթոնում մոտ 1 շաբաթով կփակվեն մետրոյի 13 կայարաններ՝ կապված նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ անվտանգության ապահովման հետ։ Այս մասին ասված է Վաշինգթոնի տրանսպորտի վարչության ղեկավար Փոլ Վիդեֆելդի հայտարարության մեջ։ Երդմնակալությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին:
Քաղաքի կենտրոնում գտնվող մետրոպոլիտենի կայանները կփակվեն ուրբաթ օրվանից մինչև հաջորդ հինգշաբթի: Փակ կայարաններով գնացքները կանցնեն առանց կանգառի։ Երդմնակալության արարողության հետ կապված՝ փոփոխություների կենթարկվեն նաև ավտոբուսային 26 երթուղիներ։

Մայրաքաղաքի կենտրոնում ճանապարհների մի մասն արդեն փակվել է երեքշաբթի օրվա երկրորդ կեսին՝ երդմնակալությանը նախապատրաստվելու կապակցությամբ։