Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել

596
Հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ., 12:45
Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:

Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային, իսկ ծանր ձևերը՝ ստացիոնար պայմաններում: Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր:

Ընդհանուր առմամբ, ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից թեստավորման նպատակով 17923 նմուշառում է իրականացվել, որոնցից կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2031 անձի մոտ:

Արձանագրվել է մահվան 31 դեպք, որից 29-ի մոտ մահը գրանցվել է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու մոտ մահը վրա է հասել ուղեկցող այլ հիվանդության պատճառով»: