«Առաջարկվում է հեշտացնել վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց սայլակներ, քայլակներ տրամադրելու կարգը». Մեսրոպ Առաքելյան
![]() Այսօր Կառավարության նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, ըստ որի առաջարկվում է հեշտացնել վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց սայլակների, քայլակների և այլ օժանդակ միջոցների ձեռք բերման կարգը: «Նախագիծը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում փոփոխություն կատարելուն: Ներդրվում է պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու պարզեցված ընթացակարգ»: Նախարարը նշեց, որ գործող օրենքով վիրավորված զինծառայողներն ու քաղաքացիական անձինք աջակցող սարքեր, մասնավորապես սայլակ կամ քայլակ ստանալու համար պետք է ունենան հաշմանդամության խումբ, հետո նոր միայն ստանան: «Հաշվի առնելով այն փաստը, որ գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում, մասնավորապես բուժումը ավարտելուց հետո երեք ամսվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում հենց բուժման ընթացքում հատկապես սայլակների և քայլակների անհրաժեշտություն կա, առաջարկվող ընթացակարգը հնարավորություն է տալիս հինգ օրվա ընթացքում կարիքների գնահատման միջոցով, առանց հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացն ավարտելու տրամադրել այդ օժանդակ սարքերը»,- նշեց նախարարը: Որոշման նախագիծն ընդունվեց միաձայն: |
Բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը (տեսանյութ)
6015:25Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում
7715:10«Կարսի զորավարժությունների տեխնիկական բնութագրից դատելով՝ սա ևս հարձակվողական բնույթի է». Կարեն Հովհաննիսյան
8115:00«Եռաբլուրում եմ. չորս բոլորը վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ». Սենոր Հասրաթյան (լուսանկար)
8714:20Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունն ավտոերթ է անցկացնում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
12712:35ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
12612:10