Երևան`   -8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.

«Փորձելու են փոխել նույնիսկ մեր ինքնությունը». Էդուարդ Աբրահամյան

351
Չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ., 22:10
«Փորձելու են փոխել նույնիսկ մեր ինքնությունը». Էդուարդ Աբրահամյան

ՀՀ նախագահի օգնական Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել. «Փորձելու են փոխել նույնիսկ մեր ինքնությունը։ Իրենք դեռ նոր են համի ընկնում։ Զրոյական հաշվով խաղի տրամաբանությունը (zero-sum game logic) հենց դրանում է։ Պարտվողը զրկվում է ամեն ինչից։ ԱՄԵՆ ինչից։
Իսկ այս ընթացքում որոշ «պայծառ մտքեր» Երևանում 11֊ի փաստաթուղթը win-win են փորձում ներկայացնել։
Ոչինչ, որ նոյեմբերի 9-ի պարտության հայտարարությամբ Հայաստանն իր միջազգային հարաբերություններում երկրների մեծ ընտանիքի հիերարխիայում կարգավիճակային լուրջ անկում արձանգրեց՝ փոքր տերություն (small power) կարգավիճակից իջեցվեց թույլ միկրո֊պետության (weak micro-state) նվաստացուցիչ աստիճանի։
Կարևորը՝ դառնալու ենք «ենթակառուցվածքային տարածաշրջանային հաբ»։ Կարող է մշուշոտ ապագայում Ադրբեջանը թույլ տա օգտվել իր երկաթգծից Ռուսաստան ու Իրան հասնելու համար։ Ու սա հաղթանակ են ներկայացնում։ Ոչինչ, որ մենք Վրաստանով ու Հայաստանով հանգիստ հասել ենք համապատասխանաբար Ռուսաստան ու Իրան։
Իրականում, ենթակառուցվածքային դեբլոկադան Ադրբեջանի համար է տրամաբանական հաղթանակի ակնհայտ շարունակություն։ Սրանով էլ ավելի կբարձրանա իր միջազգային կարգավիճակն ու իր արդեն ոչ միայն զուտ ռազմա֊քաղաքական ստորին աստիճանի տարածաշրջանային դոմինանտությունը (lower level dominance status-seeking), բայց նաև տնտեսական, կոմունիկացիոն դոմինանտությունը։
Չէ մի չէ՝ հաբ։
Վիրտուոզ եք, վիրտուոզ»։