ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկել կնոջ
![]() ԱՄՆ-ի իշխանությունները 70 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկել կնոջ, հաղորդում Է New York Times թերթը: Դատապարտյալ Լիզա Մոնթգոմերին մեղավոր է ճանաչվել 2004-ին՝ հղի կնոջ առանձնակի դաժան սպանության համար: Ավելի վաղ նախատեսվում էր, որ դատավճիռը կիրագործվի դեկտեմբերի 8-ին Ինդիանա նահանգում: Դատարանի որոշմամբ, մահապատիժը հետաձգվել է մինչև հունվարի 12-ը։ Ինդիանայի դատարանը հունվարի 11-ին դաշնային մակարդակով հետաձգել է Մոնթգոմերիի մահվան դատավճիռը՝ նրա հոգեկան վիճակի հետ կապված խնդիրների պատճառով: Սակայն ԱՄՆ Գերագույն դատարանը հունվարի 12-ին մերժել է այդ որոշումը՝ թույլ տալով իրականացնել դատավճիռը։ Պարբերականը հայտնում է, որ Մոնթգոմերիի մահապատիժն իրականացվել է Ինդիանա նահանգի Թերե-Հոթ բանտում՝ մահացու ներարկման միջոցով։ Կնոջ մահը գրանցվել է հունվարի 13-ին՝ ժամը 1.31-ին, (Երևանի ժամանակով՝ 10.31-ին): Մոնթգոմերիի փաստաբան Քելլի Հենրին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները խախտել են օրենքը՝ մահապատժի ենթարկելով իր հաճախորդին, ով ուներ «հոգեկան խանգարումներ»: |
«Սա Երևանը «Իրևան» կդարձնի, միայն թե վարչապետի աթոռին մնա». Գագիկ Համբարյան
3522:55ՃՈ-ն հորդորում է տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում
8721:15Ադրբեջանը լեհ գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչին 50000 դոլար է առաջարկել լռության դիմաց
9521:00«Նոր օր է սկսվել Ամերիկայում»․ Բայդեն
15820:40«Գերագույն գլխավոր վախկոտը ԱԺ-ում զրահաբաճկո՞ն է կրում». Ռոբերտ Մակարյան
10620:30«Վերջնական թիվ հրապարակելը կարող է վտանգել գերության մեջ գտնվող, բայց մեզ դեռևս անհայտ անձանց կյանքը». Մարիա Կարապետյան
8920:25