Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել

2502
Չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ., 11:35
Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել

Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հրաժարական է տալիս՝ անշարժ գույքի կառուցապատող Porto Franco-ին պետական վարկ տրամադրելու հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

«Քաղաքականության մեջ բարդ իրավիճակները լուծելու համար պետք է շատ դժվար ընտրություն կատարել։ Ստեղծված իրավիճակում, ելնելով իմ արժեքներից, ես որոշում եմ կայացրել հրաժարական տալ Էստոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից։ Այս որոշումն ընդունվել է խորհրդակցություններից հետո։ Հնարավոր էին տարբեր լուծումներ, բայց դրանցից միայն մեկն է ճիշտ»,-հայտարարել է Ռատասը:

Նա հավելել է, որ այս հայտարարությունն իրականում նշանակում է ներկայիս իշխող կոալիցիայի ավարտ, որը ներառում է «Պահպանողական ժողովրդական» և «Հայրենիք» կուսակցությունները: