«Եթե բրիտանական շտամն էլ չգա Հայաստան, կարող է ունենանք երրորդ ալիք». Նունե Բակունց
![]() «Եթե բրիտանական շտամն էլ չգա Հայաստան, միևնույն է, կարող է ունենանք երրորդ ալիք»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը՝ նշելով, որ բրիտանական շտամն ավելի հեշտ է վարակում մարդկանց: «Պետք է նշել, որ թեպետ հիմա ամբողջ աշխարհը խոսում է բրիտանական շտամի մասին, բայց վիրուսն ունի մի շարք այլ շտամներ, որովհետև արագ փոփոխվելը բնորոշ է վիրուսներին: Հատկապես կորոնավիրուսը, լինելով նոր վիրուս, դեռևս արտաքին միջավայրում տեղավորվում է և անընդհատ փոփոխվում է, որ իր համար նպաստավոր տարբերակ գտնի»,- նկատեց Բակունցը: Հարցին, թե երրորդ ալիքի հավանականության դեպքում արդյոք ռիսկային չէ հավաքույթների սահմանափակումը հանելը, Նունե Բակունցը պատասխանեց. «Հանվել է միայն անձանց քանակի սահմանափակումը, սակայն չեն հանվել դրանց կազմակերպման պահանջները»: |
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշի մասին
48114:20Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք
24012:45Ճապոնիայում թռչնագրիպի բռնկումը ռեկորդային է համարվել
651Երեկ, 20:30Չինաստանում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել
630Երեկ, 17:30Փաշինյանը ԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին (տեսանյութ)
128Երեկ, 13:25#COVID_19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 96 միլիոնը
500Երեկ, 12:10