Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Թրամփը Վաշինգթոնում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել

2639
Երեքշաբթի, 12 հունվարի, 2021 թ., 10:50
Թրամփը Վաշինգթոնում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վաշինգթոնում՝ հունվարի 20-ին դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ անվտանգություն ապահովելու համար, այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Կոլումբիայի շրջանում լարված իրավիճակ է, և կարգադրել է, որ դաշնային օգնությունն ուղարկվի շրջան, որպեսզի նորընտիր նախագահի երդմնակալության ժամանակ արտակարգ դեպքեր չգրանցվեն»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: