Սպանություն Արարատի մարզում. հարուցվել է քրեական գործ
![]() 2021թ. հունվարի 8-ին՝ ժամը 12:45-ին, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն համայնք տանող դաշտամիջյան ճանապարհին՝ արկղի մեջ, դի կա: Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փայտյա արկղ, որում տղամարդու դի՝ ծալված վիճակում, ինչպես նաև՝ ծխախոտի ծխուկ և ներարկիչի ասեղ: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վերքեր և կոտրվածքներ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դիակի, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: |
Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանած 20-ամյա կասկածյալին
313Երեկ, 17:10Mercedes-ը վրաերթի է ենթարկել մայր ու որդու. մայրը հիվանդանոցում մահացել է
392Երեկ, 13:55Ավտոեքենան կամրջից ցած է ընկել. 32-ամյա վարորդը մահացել է (լուսանկար)
399Երեկ, 12:50Երևանում ավտոմեքենա է այրվել
416Երեկ, 11:55Ողբերգական վթար Վայոց ձորում. վարորդի 5-ամյա որդին տեղում մահացել է
50223.01.2021, 23:40Սյունիքում մեքենան, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորում. կա 2 զոհ, 1 վիրավոր
51523.01.2021, 22:25