Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.

Իրանում արգելել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից

3095
Ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ., 17:55
Իրանում արգելել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին արգելել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Կորոնավիրուսի հետ կապված 2-րդ կետը․ բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերի ներմուծումն արգելված է»,- ընդգծել է Խամենեին։
Ներկայումս Իրանը փորձում է ստեղծել COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութերը։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ Թեհրանն ակնկալում է 1-ին դեղամիջոցը ստանալ գարնանը:
Նշվում է, որ առաջին պատվաստումը կամավորներին արդեն արվել է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը դիտարկում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ձեռքբերումը, այդ թվում՝ «Спутник V»-ի: