Նիգերիայում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել
![]() Նիգերիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը վիրուսի մուտացիայի յուրահատուկ ձև է: Այս մասին հայտնել է տեղի eNCA հեռուստաալիքը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնների տնօրեն Ջոն Նկենգասոնգին։ «Խոսքը յուրահատուկ վիրուս-մուտանտի մասին է, որը նման չէ Մեծ Բրիտանիայում վերջերս հայտնաբերված տարբերակին»,- նշել է նա։ «Այնուամենայնիվ, Նիգերիայում հայտնաբերված շտամը կարող է որոշակի նմանություն ունենալ կորոնավիրուսի 501․V2 տարբերակի հետ, որը հայտնաբերվել է դեկտեմբերի 18-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում»։ Մասնագետի խոսքով՝ դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի նոր շտամի առանձնահատկությունների մասին․ «Լրացուցիչ հետազոտություններ են պահանջվում»,- ընդգծել է Նկենգասոնգը: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
