Ֆրանսիան հայտնել Է թռչնագրիպի ակտիվ բռնկման մասին
![]() Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Լանդայի դեպարտամենտի՝ 6000 բադ ունեցող թռչնաֆաբրիկայում H5N8 թռչնագրիպի վիրուսի ակտիվ բռնկման մասին: «ANSES ազգային տեղեկատու լաբորատորիան այսօր հաստատել է անասնապահական Բենես-Մարեմն կոմունայում H5N8 վիրուսով վարակման փաստը, որտեղ դեկտեմբերի 5-ին մահացության բարձր ցուցանիշ է գրանցվել»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն: Նոյեմբերի կեսերին կենդանիների խանութներում H5N8 վիրուսի հայտնվելուց ի վեր սա Ֆրանսիայում առաջին վարակված ֆերման է: «H5N8 վիրուսը, որը մարդուն չի փոխանցվում, Եվրոպայի վայրի բնության մեջ ակտիվորեն շրջանառվում է չվող թռչունների միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ: Որպես կանխարգելիչ միջոց՝ լաբորատորիայի ստացած անալիզների առաջին արդյունքների ֆոնին, դեկտեմբերի 6-ին պրեֆեկտուրան կարգադրել է ոչնչացնել ֆերմայի բոլոր բադերը: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
