«Սա #COVID չէ». Հնդկաստանում խորհրդավոր հիվանդությունն սկսել է տարածվել
![]() Հնդկաստանի հարավային Անդհրա-Փրադեշ նահանգի Էլուրու քաղաքի բնակիչներն անհայտ հիվանդությամբ են վարակվել, իշխանություններն այն չեն կապում կորոնավիրուսի համաճարակի հետ: Այս մասին РИА Новости -ին հայտնել է Արևմտյան Գոդավարիի շրջանի տեսուչ Դոլա Ջոշի Ռոյը։ Նշվում է, որ հիվանդությունից մահացել է 1 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 800-ը։ Ախտանշաններն են գլխապտույտը, էպիլեպսիան, հանկարծակի ուշագնացությունը, բերանից փրփուրն ու դողը: Առաջին հիվանդները հիվանդանոց են դիմել դեկտեմբերի 6-ից սկսած։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ անհայտ հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում։ Ռոյը ենթադրել է, որ հիվանդության տարածմանը կարող է հանգեցնել ջրի աղտոտվածությունը ծանր մետաղներով, ֆոսֆորօրգանական միացություններով և թունաքիմիկատներով: «Մինչ օրս, հիվանդների մոտ թեստերը COVID-19-ի բացասական արդյունք են ցույց տվել։ Հետևաբար, այդ հիվանդությունների միջև որևէ կապ չկա»,- հավելել է նա։ |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
