Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն աշխարհի առաջնության ընտրական փուլում
![]() Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ֆուտբոլի 2022թ-ի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը, որը վիճակահանության ժամանակ ընդգրկված էր նախավերջին՝ 5-րդ զամբյուղում հայտնվեց J խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտեյնշտեյնի հավաքականները: Աշխարհի առաջնության որակավորման առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան 2021թ.-ին՝ մարտի 24-ից նոյեմբերի 16-ը ընկած ժամանակահատվածում: 10 խմբերի հաղթողները իրավունք կստանան հանդես գալ 2022թ.-ին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը: Երկրորդ տեղը զբաղեցրած 10 թիմերը, ինչպես նաև Ազգերի լիգայի 200/21 մրցաշրջանի խմբային փուլի հաղթող լավագույն երկու հավաքականները 2022թ.-ի մարտին կայանալիք անցումային խաղերում կվիճարկեն Եվրոպային հասանելիք վերջին 3 ուղեգրերը: |

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
