Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Նիկոլը սոսնձվել է աթոռին մի պատճառով. Արփինե Հովհաննիսյան

637
Կիրակի, 06 դեկտեմբերի, 2020 թ., 00:00
«Նիկոլը սոսնձվել է աթոռին մի պատճառով. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստենք՝
Նիկոլն ինքն իրեն հիմա ավելի քիչ է պաշտպանում, քան օտար պետության գործակալները, որոնք փրփուրը բերանին մաղձ են ժայթքում աջ ու ձախ։ (վախը կատաղեցնում է նաև)
Նա իրեն անգամ ավելի քիչ է պաշտպանում, քան ֆեյքերի ֆաբրիկան տիրություն անող նախկին ու ներկա աղբը։
Նիկոլը սոսնձվել է աթոռին մի պատճառով։ Նա արդարանում է, որ իր վրայից մաքրի ԴԱՎԱՃԱՆԻ պիտակը։ Ուզում եք իրեն ասեք ձախողակ, ապիկար, անգրագետ, հոգեկան անհավասարակշիռ ու հազար ու մի բան։ Չի նեղվի։ Նա գիտի, որ մնալու շանս չունի։ Նա հիմա զուտ պատմության համար խնդիր է լուծում։ Նա համաձայն է մնալ պատմության մեջ որպես պարտության սիմվոլ, ձախողված, դժգույն, բայց չի ուզում մնալ որպես դավաճան։ Նա հիմա օգտագործում է իր պաշտոնը այս խնդիրը լուծելու համար։ Չի լինի։ Չի ստացվի»։
#առանց_նիկոլ_Հայաստան