Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ընդդիմության հանրահավաքին Երևանի քաղաքապետարանի շատ աշխատակիցների հանդիպեցի». Ռ. Բաղդասարյան

619
Շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ., 23:45
«Ընդդիմության հանրահավաքին Երևանի քաղաքապետարանի շատ աշխատակիցների հանդիպեցի». Ռ. Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ընդդիմության հանրահավաքին Երևանի քաղաքապետարանի բավական շատ աշխատակիցների հանդիպեցի: Դե, բնական էր, հարցրեցի՝ արդյոք չե՞ն մտահոգվում, որ քաղաքապետը կազատի աշխատանքից՝ միտինգին մասնակցելու համար: Պատասխանեցին՝ քաղաքապետը հայտարարել է, որ ինքը քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, իր գործը քաղաքը պատշաճ ղեկավարելն է, ու բոլորն ազատ են իրենց քաղաքական հայացքներում, եթե ուզում են՝ թող գնան հանրահավաքի:
Եթե այս ամենը ճիշտ է, ապա հակիրճ կասեմ՝
1. Նախ, դու, Հայկ Մարության, ներկայացնում ես քաղաքական ուժ, որը պատասխանատու է ոչ միայն Երևանի կառավարման, այլ նաև Արցախի պատերազմի ձախողման համար:
2. Ինքդ ընտրվել ես քաղաքական ընտրությունների միջոցով և համամասնական ցուցակով, ուստի դու չես կարող քաղաքականությամբ չզբաղվել:
3. Երբեք չմոռանաս, իսկ ես կաշխատեմ, որ հանրությունը չմոռանա՝ «սև ու սպիտակ» թեզը առաջինը դու մտցրեցիր մեր հասարակության մեջ: Այնպես որ, եթե ուզում ես քո կողմից պառակտված ժողովրդի առաջ արդարանաս, նախ պետք է ներողություն խնդրես, այնուհետև բացեիբաց հայտնես քո անհամաձայնությունը այս վարչապետին, պահանջես նրա հրաժարականը, խելոք գաս կանգնես հանրահավաքի մասնակիցների շարքերում: Այդժամ քո հրաժարականը պետք էլ չի լինի մեր հանրությանը, որն օրեր շարունակ մտորում ես՝ տա՞ս, թե՞ չտաս: Հավատա, երևանցին կների քեզ:
Չնայած կասկածում եմ քո հայրենասիրության վրա.
Արցախի հարցը քեզ համար նույնքան կարևոր չի, որքան 150 դրամը, որ փողոց փակես, բողոքի ձայն բարձրացնես:
ՀԳ. քյանքյուլով գյոն, նույն ինքը՝ուրբանիստ ուլը, մտածում է թռնի՞, թե՞ մկկա»: