Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Փաշինյանն ինձ ֆեյքեր բռնելու, գազալցակայաններում ՀԴՄ ստուգելու հրամաններ էր տվել». Արթուր Վանեցյան

561
Շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ., 18:40
«Փաշինյանն ինձ ֆեյքեր բռնելու, գազալցակայաններում ՀԴՄ ստուգելու հրամաններ էր տվել». Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ինչպիսի հրամաններ է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, երբ ԱԱԾ ղեկավարն էր:

«Ինձ հրաման էր տվել ֆեյքեր բռնել, գազալցակայաններում ՀԴՄ կտրոններ ստուգել, ինձ հրաման էր տվել Իջևանում մարդկանց սատկացնել»,- ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ավելի շուտ այդ մասին չէր բարձրաձայնում, Վանեցյանն ասաց. «Որովհետև... ես միշտ լրագրողներին այդ մասին հայտարարել եմ. եթե կհանեք իմ հին հարցազրույցները, կտեսնեք, որ ես կոնկրետ ֆեյքերի մասով ասել եմ, որ ԱԱԾ գործառույթը դա չէ, նույնն ասել եմ նաև ՀԴՄ-ների մասով: Բայց կար մի էյֆորիկ իրավիճակ հասարակության մեջ, երբ հասարակությունը կուրորեն հավատում էր այսպես կոչված վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, դրա համար էլ եկանք, հասանք էս օրին»: