Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ընդդիմությունը Փաշինյանին մինչև երեքշաբթի ժամանակ տվեց

461
Շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ., 18:15
Ընդդիմությունը Փաշինյանին մինչև երեքշաբթի ժամանակ տվեց

«Մենք Կառավարական ամառանոցի մոտ ենք, որպեսզի շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք բոլորիս պահանջը, այդ պահանջը հետևյան է՝ մենք մինչև երեքշաբթի՝ ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որպեսզի Նիկոլն իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի, հրաժարական տա և հեռանա»,- հայտարարեց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ ՀՀ վարչապետի հետ իրենք որևէ պայմանավորվածություն կամ որևէ պայման չեն կարող ունենալ. «Նիկո՛լ, սա քո վերջին ժամերն են, որ բնակվում ես Կառավարական ամառանոցում... Մենք ունենք մեկ պահանջ. Նիկոլը պետք է հեռանա և վերջ: Երկու հարց կարող ենք քննարկել միայն. առաջինը՝ Նիկոլի հեռացման օրն ու ժամը, և երկրորդ՝ խոստանա, որ մեր ժողովուրդն այլևս իրեն չի տեսնի ֆիզիկապես: Եթե մինչև մեր նշած ժամանակահատվածում Նիկոլը չհեռանա, բոլորիդ անունից հայտարարում եմ, որ ամբողջ Հայաստանով մեկ դիմելու ենք անհնազանդության ակցիաների»,- ասաց Սաղաթելյանը: