Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ո՛չ Վազգեն Մանուկյանը, ո՛չ իշխանությունը իրավունք չունեն խոսելու հայ ժողովրդի անունից». Վ. Թոքմաջյան

771
Կիրակի, 06 դեկտեմբերի, 2020 թ., 02:10
«Ո՛չ Վազգեն Մանուկյանը, ո՛չ իշխանությունը իրավունք չունեն խոսելու հայ ժողովրդի անունից». Վ. Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, դա չի քննարկվում։
✓Այն, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ է, դա էլ չի քննարկվում։
✓Այն, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի ընկալվում վարչապետ, դա էլ չի քննարկվում։
Բայց, մեկ հուշում Վազգեն Մանուկյանին.
√Հայաստանում երբեք չի եղել ու չի լինի գազազած ժողովուրդ։
√Հայ ժողովուրդը շուն չէ։
√Այն ոչ ոքի չի հոշոտելու։
√Կարող է իր կամ իր հովանավորի կողմից ուղղորդվող որոշ ռեցեդեվիստներ հոշոտեն, մենք նման փորձ ունենք, բայց դա Հայ Ժողովուրդը չէ։
√Հայ Ժողովուրդը հագուրդ չի տալու որևէ մեկի չստացված անցյալի պատրաքներին ու արյան մոլուցքին։
Որևէ մեկը, ո՜չ Վազգեն Մանուկյանը, ո՜չ իշխանությունը, իրավունք չունեն խոսելու Հայ Ժողովրդի անունից»: