Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Տո՛ թալանչին էլ ա Փաշինյանը, պառակտիչն էլ ա ինքը». Իշխան Սաղաթելյան

436
Շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ., 18:00
«Տո՛ թալանչին էլ ա Փաշինյանը, պառակտիչն էլ ա ինքը». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր քայլերթի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը ասաց, որ վերջինը փորձում է գտնել մեղավորներ, փոխարենը խոստովանելու և ընդունելու «իր բացթողումներն ու սխալները»:

«Փաշինյանը շարունակում ա պառակտել մեր հասարակությանը, շարունակում ա խոսել թալանից. տո՛ թալանչին էլ ա ինքը, պառակտիչն էլ ա ինքը, ինչը որ կա ինքն ա: Երկիրն էս օրին ինքն ա հասցրել ու էլի շարունակում ա մեղավորներ փնտրել: Պետք է ունենա արժանապատվություն, գիտակցույթյուն, թողնի հեռանա, որպեսզի կարողանանք փրկել մեր երկիրը»,- ասաց Սաղաթելյանը: