Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սուրեն Պապիկյանը՝ Մեղրիի միջոցով Ադրբեջանը Նախիջևանին կապելու վերաբերյալ լուրերի մասին

470
Շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ., 01:10
Սուրեն Պապիկյանը՝ Մեղրիի միջոցով Ադրբեջանը Նախիջևանին կապելու վերաբերյալ լուրերի մասին

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Մեղրիի միջոցով Ադրբեջանը Նախիջևանին կապելու վերաբերյալ խոսակցություններին:

«Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե որտեղից է եկել Մեղրիի ճանապարհ ասված եզրույթը: Իհարկե, եղել են մանիպուլատիվ հայտարարություններ, բայց ես կոչ եմ անում կարդալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Չկա՛ նման կետ, գոյություն չունի»,- ասել է նախարարը:

Հարցին, թե բայց չպե՞տք է մենք ճանապարհ տանք Ադրբեջանին, նախարարն ասել է. «Խոսել նրա մասին, որ Ադրբեջանի քաղաքացիները պիտի անցնեն, բեռնափոխադրում պիտի իրականացնեն, ու դա պիտի ապահովել, դեռևս չի խոսում միջանցքի կամ որևէ մեկի վերահսկման մասին, ո՞վ է խոսել դրա մասին, ոչ մեկ: Իհարկե չկա՛ նման բան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սուրեն Պապիկյանը՝ Մեղրիի միջոցով Ադրբեջանը Նախիջևանին կապելու վերաբերյալ լուրերի մասին