«ՀՀ որևէ անկյուն անտերության մատնված չէ. կապացուցեմ յուրաքանչյուրին». ՏԿԵ նախարար
«Հայաստանի տարածքային ամբողջականությունն այսօր ամբողջությամբ վերահսկելի է»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ենք պարբերաբար լսում տեղեկություններ, որ հատկապես Սյունիքի մարզում սահամաններին մոտ իրավիճակը լարված է, Պապիկյանը պատասխանել է. «Մարդիկ այսօր փորձում են մանիպուլացնել իրավիճակը, շահել քաղաքական դիվիդենտներ: Այն, ինչ այսօր տեղի է ունենում նոյեմբերի 9-ից սկսած, որևէ բան չի փոխվել: Այսինքն՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթն ամբողջությամբ արտացոլում է այն, ինչ տեղի է ունեցել մինչ օրս, որևէ բան դրանից դուրս տեղի չի ունեցել»: Դիտարկմանը, թե Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտնում է, թե մարզում «անտերություն է», նույնն են ասում նաև համայնքապետերը, նախարարն ասել է. «Գիտեք, ես չեմ մեկնաբանի Ձեր ասած մարդկանց հայտարարությունները: Հա՛, խոսք է գնում, որ ՀՀ Սյունիքի մարզի համայնքապետերը մասնակցում են մեր հայրենիքի պաշտպանությանը, ինչի դա գաղտնի՞ք է, ո՛չ...: Անտերության մասին խոսելը, մեղմ ասած..., չեմ ուզում գնահատական տալ, բայց մարդիկ իրավիճակին չեն տիրապետում: Եթե Սյունիքի մարզում 24 ժամ է՝ մարզպետ չի նշանակվել, նշանակում է, որ անտերությա՞ն է մատնված մարզը: ՀՀ որևէ անկյուն անտերության մատնված չէ, ու յուրաքանչյուրին ես դա կարող եմ ապացուցել անձամբ: ՀՀ որևէ թիզ հող այսօր չի կարող վտանգված լինել»: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00