Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Այո՛, ինձ պահում էին բանտում՝ Արցախը հանձնելու համար». Ռ. Քոչարյան

485
Ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ., 23:40
«Այո՛, ինձ պահում էին բանտում՝ Արցախը հանձնելու համար». Ռ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում կրկին նշեց իր այն պնդումը, թե «իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները կապ ունեն Արցախի հարցում ոչ հայանպաստ լուծումների գնալու հետ»:

«Կարծում եմ՝ այո, ինձ բանտում պահում էին՝ Արցախը հանձնելու համար: Ես այն ժամանակ դա ասում էի՝ ելնելով վերլուծություններից: Իմ համար հասկանալի չէին, թե ինչու են երեք լեգենդար գեներալ-գնդապետները հայտնվել մեղադրյալի աթոռին, բազմաթիվ այլ քրեական գործեր տարբեր գեներալների, գնդապետների նկատմամբ, փորձված զինվորականները հեռացվեցին և այլն: Ես ենթադրում էի, որ սա բանակը քայքայելու գիտակցված գործընթաց է»,- ասաց նա: