Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Շուտով կբացվի Ռուսաստանի և Ղարաբաղի միջև ավիահաղորդակցությունը․ #РИАНовости

2024
Ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ., 20:25
Շուտով կբացվի Ռուսաստանի և Ղարաբաղի միջև ավիահաղորդակցությունը․ #РИАНовости

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, ՌԴ-ից առաջին չվերթները դեպի Ստեփանակերտի օդանավակայան կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին, РИА Новости-ին պատմել է ԼՂՀ վարչակազմում գտնվող աղբյուրը:
«Այժմ 2 կողմերն էլ՝ մեր և ռուսական, ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով մինչև տարեվերջ Ստեփանակերտում աշխատանքի վերսկսման հնարավորության մասին հարցին:
Նա հավելել է, որ օդանավակայանը կսպասարկի նաև ուղևորային չվերթները, որոնք, ինչպես սպասվում է, ԼՂՀ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլև ռուսական այլ շրջաններից:
Մեկ այլ աղբյուր հաստատել է այդ ծրագրերի մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ «հավանաբար, արդեն մինչև այս ամսվա վերջ մենք կտեսնենք, թե ինչպես են ռուսական առաջին ինքնաթիռները վայրէջք կատարում Լեռնային Ղարաբաղում»: