Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Առաջիկայում աշխարհաքաղաքական զարգացումներն սկսելու են հօգուտ մեզ գործել». Ժ. Սեֆիլյան

2242
Ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ., 14:25
«Առաջիկայում աշխարհաքաղաքական զարգացումներն սկսելու են հօգուտ մեզ գործել». Ժ. Սեֆիլյան

«Անշուշտ կար լուծում և մենք առաջին իսկ օրերից առաջարկություններ ու խորհուրդներ ենք ներկայացրել գործող իշխանություններին»,- այսօրվա ասուլիսում, խոսելով ղարաբաղյան պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրներից, ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ, Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը:

«Ունե՞նք այսօր հնարավորություն մեր կորացած ողնաշարն ուղղելու, վստահաբար կարող եմ ասել՝ այո, ունենք, որովհետև որպես ազգ, որպես ժողովուրդ, մենք այդ ռեսուրսը՝ և՛ մտավոր, և՛ ոգեղեն, և՛ կամային, ունենք»,- իր իսկ հարցին պատասխանեց Սեֆիլյանը:

Նա կարծիք հայտնեց, որ առաջիկա ժամանակներում աշխարհաքաղաքական զարգացումներն սկսելու են ի օգուտ Հայաստանի գործել: «Այս ամենի նախապայմանը օր առաջ ազգային պետության ստեղծելն է: Այդ պետության ստեղծման առաջին քայլը պիտի լինի այսօրվա իշխող վարչակազմից ձերբազատումը. առանց Նիկոլ Փաշինյանի հեռացման հնարավոր չէ որևէ լուրջ քայլ կատարել»,- ասաց ազատամարտիկը: