Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ մենամարտի». Աշոտ Մինասյան

2075
Ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ., 13:35
«Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ մենամարտի». Աշոտ Մինասյան

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ իրեն համարում է ասպետ և Նիկոլ Փաշինյանին հրավիրում է մենամարտի:

«Լինելով երեք պատերազմների մասնակից՝ կասեմ հետևյալը. ես իմ տեսակով ասպետ եմ և Նիկոլ Փաշինյանն իր համակիրներով, համապատասխան մարմիններով որքան էլ փորձի ինձ վրա գործ կարել, չի ստացվելու: Յուրաքանչյուրի հետ կարող եմ միայն մենամարտի դուրս գալ և պատասխանս տալ: Եթե գերագույն գլխավոր հրամանատարն ունակ է ինձ հետ մենամարտելու, ես իրեն հրավիրում եմ մենամարտի՝ տալով տեղի, ժամանակի, ուզած զենքի և առաջին կրակոցի իրավունք: Եթե ոչ՝ թող «Էրատո» ջոկատի հրամանատարին ուղարկի, բայց որպես ասպետ՝ ես հրաժարվում եմ մենամարտել կնոջ հետ»,- ասաց Մինասյանը: