«Միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն». Սամվել Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը «Թանկագին հայրենակիցներ, Հայաստանն ու Արցախն այսօր դժվարին, առանց չափազանցության՝ ողբերգական ժամանակներ են ապրում: Գրվում է հայ ժողովրդի պատմության ամենադրամատիկ էջերից մեկը: Հերոսական դիմադրություն ցույց տալով թվով և տեխնիկապես զգալիորեն գերազանցող ադրբեջանա-թուրքական զավթիչ զորքերին, կորցնելով մեր զինվորների հազարավոր անգնահատելի կյանքերը՝ մենք, այնուամենայնիվ, ձախողվեցինք պատերազմում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կորցրեց իր տարածքի զգալի մասը: Մենք պետք է խոստովանենք և ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում գործող կառավարությունը չկարողացավ կառավարել հայկական պետականությունը: Այն չկարողացավ կատարել իր ամենակարևոր պարտականություններից մեկը՝ ապահովել հայկական բանակի մարտունակությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունը: Նրա վարած ներքին և արտաքին քաղաքականությունը սխալ էր և աղետի հանգեցրեց: Այս աղետի մասշտաբները մի քանի անգամ ավելի մեծ կլինեին, եթե չլինեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, բացառապես որոնց շնորհիվ հաջողվեց դադարեցնել պատերազմը և պահպանել Արցախը: Ռազմական գործողությունների դադարեցումից հետո մեր Հայրենիքը հայտնվեց շուտափույթ լուծում պահանջող ամենաբարդ քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրների առջև: Եվ, ուստի, մենք չենք կարող ժամանակ կորցնել և իրավունք չունենք զբաղվել ինքնախաբեությամբ: Մենք բոլորս և առաջին հերթին հենց ինքը՝ ներկայիս կառավարությունը, պետք է խոստովանենք, որ մի շարք պատճառներով վարչապետ Փաշինյանն ու ներկայիս կառավարությունն այլևս ի վիճակի չեն հայ հասարակության էներգիան դնել կառուցողական հունի մեջ, համախմբել ժողովրդին և անցնել մեր առջև կանգնած լուրջ խնդիրների լուծմանը: Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա՝ անարյուն իշխանափոխություն: Վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարական, նախարարների անցումային կաբինետի ձևավորում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որոնց ժամանակ Հայաստանի քաղաքացիները նոր իշխանություն կընտրեն: Մենք պետք է ամենակարճ ժամկետներում սկզբունքորեն նոր օրակարգ ձևավորենք Հայաստանի զարգացման համար: Իրատեսական ճանապարհային քարտեզ ստեղծենք մեր տնտեսության վերականգնման համար: Որոշենք երկրի արտաքին քաղաքականության ճիշտ վեկտորը՝ հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունների փորձը: Հնարավորինս արագ բուժենք վերքերը, վերադարձնենք ազգի հավատն իր ուժերի նկատմամբ և սկսենք Հայաստանի և Արցախի վերածնունդը: Վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել: Առջևում մեր հաղթանակների ժամանակն է, և մենք այն բաց թողնելու իրավունք չունենք»: Այս մասին տեղեկանում ենք 168.am-ից: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30