Բորելը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան «աստանայացնում են» հակամարտությունները Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան «աստանայացնում են» (Սիրիայում կարգավորման Աստանայի ձևաչափի համօրինակ) Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում առկա հակամարտությունները՝ ԵՄ-ը դուրս մղելով կարգավորման գործընթացից: Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել է իր բլոգում։ «Այնպիսի հակամարտություններում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Լիբիան ու Սիրիան, մենք տեսնում ենք տարածաշրջանային հակամարտությունների «աստանայացում», ինչը հանգեցնում է Եվրոպայի դուրս մղմանը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացից՝ հօգուտ Ռուսաստանի և Թուրքիայի»,- հայտարարել է նա: Բորելի խոսքով՝ ԵՄ-ը պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ միության շահերը վտանգված են։ «Ուստի մենք պետք է վերացնենք մեր կարողությունների շատ բացեր, ինչպես նաև ներկա գտնվենք և ակտիվորեն գործենք այնտեղ, որտեղ մեր շահերը վտանգված են»,- հավելել է նա: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00