««Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է». Գևորգ Գորգիսյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացում եմ, որ երեկ՝ ուշ երեկոյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել ենք «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Պարոն Սաղաթելյանը տեղեկացրել է, որ լիազորված է 16 կուսակցությունների անունից մեզ իրազեկելու, որ իրենք որոշում են կայացրել, որ 16 կուսակցությունների վարչապետի թեկանծուն Վազգեն Մանուկյանն է և հարցնել, թե ինչ դիրքորոշում ունենք մենք այդ կապակցությամբ։ Չի կարող լինել իրավիճակ, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կատարի այլ քաղաքական միավորների ընդունած որոշումները։ Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է. այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին։ Իշխան Սաղաթելյանին խնդրել ենք մեր դիրքորոշման մասին տեղեկացնել 16 ուժերին»։ |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00