Հայտարարվեց ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածուի անունը
Քիչ առաջ հայտարարվեց ընդդիմադիր 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուի անունը: «17 կուսակցություններն այսօր ձևավորեցին Հայրենիքի փրկության խորհուրդ ու որոշում կայացվեց առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես վարչապետի միասնական թեկնածու»,- ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Վերջինը նշեց, որ դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը կներկայացնի առաջիկա անելիքների ծրագիրը: Ինչո՞ւ հենց Վազգեն Մանուկյանը, հարցին ի պատասխան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ «նա իր անցած ճանապարհով, հմտություններով և կենսագրությամբ այն մարդն է, որը երկրին կբերի կայունություն, կկարողանա կազմակերպել արդար և թափանցիկ արտահերթ ընտրություններ, և երկրի առջև ծառացած այս պահի մարտահրավերները կարող է հաղթահարել իր գլխավորությամբ ժամանակավոր կառավարության հետ»։ «Արտահերթ ընտրություններին Վազգեն Մանուկյանը չի առաջադրվի»,- հավելեց նա: Հարցին՝ ի՞նչ են անելու, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը ստիպված է հրաժարական տալու, որովհետև այլ ճանապարհ չկա»: Իսկ եթե չհեռանա, նրա խոսքով, իշխանությունից հեռացնելու ճանապարհը հետևյալն է՝ պետք է տեղի ունենա ԱԺ նիստ, որտեղ պետք է քննարկվի նրա պաշտոնանկության հարցը: Վազգեն Մանուկյանը ՀՀ նախկին վարչապետն է, ԱԺՄ կուսակցության նախագահը: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00