«Գեներալները բունկերներից դուրս մղվեցին, և այդ բունկերներում հայտնվեցին մարդիկ, ովքեր այնտեղ չպիտի լինեին». Արա Հակոբյան
«ՀՀ դատախազությունը պետք է քրեական հետապնդումներ սկսեր, որ պարզաբանվեր, թե ինչպես եղավ, որ այս պատերազմում մենք անպատրաստ եղանք, զենքերը, որ ունեինք, չկրակեցին, գեներալները, որ պիտի մասնակցեին պատերազմի կառավարմանը, տարբեր բունկերներից դուրս մղվեցին, որ այդ բունկերներում հայտնվեցին մարդիկ, ովքեր այնտեղ չպիտի լինեին»,- ասաց դատախազության դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը: «Ո՞վ պետք է այդ ամենի պատախանը տա, ո՞վ պետք այդ գործերը հարուցի, իհարակե, ՀՀ դատախազությունը: Փոխարենը այն շարունակում է սպասարկել տապալված վարչախմբի շահերը, վարչապետին, որը կերտեց այս պարտությունը»,- ասաց Հակոբյանը՝ պահանջելով Գլխավոր դատախազությունից դադարեցնել հետապնդումները ընդդիմադիրների նկատմամբ: Արա Հակոբյանի խոսքով՝ «Ազգային օրակարգը» բանավոր կոչից բացի պատրաստվում է, որպես 17 կուսակցությունների մաս կազմող ընդդիմադիր ուժ, գրավոր դիմել դատախազությանը: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00