Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ես ժամանակ չունեմ հետևելու հասարակության կարծիքին». Մեսրոպ Առաքելյան

263
Հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ., 12:30
«Ես ժամանակ չունեմ հետևելու հասարակության կարծիքին». Մեսրոպ Առաքելյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է իշխանության մաս կազմող նախարարը կարողանում ապրել և աշխատել հասարակության կողմից տրվող՝ «հող ծախող», «դավաճան» պիտակավորումներին զուգահեռ, նախարարն ասաց. «Ես, ճիշտն ասած, ժամանակ չունեմ հետևելու հասարակության կարծիքին, ֆեյսբուքյան գրառումներին, քանի որ ամբողջ ժամանակս տրամադրված է այն խնդիրների լուծմանը, որ իմ առջև դրված է»: