Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ի՞նչ ժամկետում մարդիկ կկարողանան ստանալ գումարները». վարչապետը՝ նախարարին

246
Հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ., 11:55
«Ի՞նչ ժամկետում մարդիկ կկարողանան ստանալ գումարները». վարչապետը՝ նախարարին

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ փոխհատուցումը կլինի կանխիկ գումարի տեսքով, բացառությամբ մի դեպքի, որտեղ առկա է տան ամբողջական վնասում: Այս դեպքում նախարարն ասաց, որ քննարկվում է ընտանիքին տրամադրել կացարան:

«Մենք համոզվա՞ծ ենք, որ այս որոշմամբ լիարժեք փոխհատուցում ենք քաղաքացիների կրած վնասը»,- հետաքրքրվեց վարչապետը, ինչին ի պատասխան նախարարն ասաց, որ բացի մի դեպքից, որտեղ տան ամբողջական կորուստ է, մնացած վնասները փոխհատուցվում են:

Վարչապետը նաև հարց հնչեցրեց, թե ի՞նչ ժամկետում մարդիկ կկարողանան ստանալ գումարները:

«Առաջիկա օրերին կհաստատվի մեխանիզմը. քաղաքացիներն օնլայն տարբերակով դիմելու են, ներկայացնեն տվյալները: Հինգ օրվա ընթացքում հաստատումը կլինի և գումարը կփոխանցվի բանկային հաշվին: 15-ից 20 օրվա ընթացքում վճարման գործընթացը կավարտվի»,- պատասխանեց նախարարը: