Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Կորոնավիրուսով վարակման 1277 և մահվան 26 նոր դեպք

695
Հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ., 11:10
Կորոնավիրուսով վարակման 1277 և մահվան 26 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Դեկտեմբերի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ը՝ առողջացած, 2254-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 519445 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3453 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1277 նոր դեպք: Ունենք 1433 առողջացած և 26 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 578 է»: