Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Մեր վիշտը թողած ընգել ենք կրակը, որ հերոս եղբորս գերեզմանոցի հողակտորը օրենքով հատկացնեն». Շամո Մուսայելյան

362
Հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ., 00:55
«Մեր վիշտը թողած ընգել ենք կրակը, որ հերոս եղբորս գերեզմանոցի հողակտորը օրենքով հատկացնեն». Շամո Մուսայելյան

Սասնա Ծռեր համահայկական շարժման անդամ Շամո Մուսայելյանն ահազանգում է. «Սեպտեմբերի 27-ին եղբորս՝ Հայկի հետ մեկնեցինք ռազմաճակատ՝ Ջեբրայիլի Արա լեռ: Հոկտեմբերի 4-ին եղբայրս և նրա հետ իմ զինակից եղբայրներս՝ ժամկետային երկու զինծառայող, անօդաչուի ռումբից զոհվեցին և նրանց իջեցրեցին Հադրութի հիվանդանոց, այնտեղից էլ Ստեփանակերտի հիվանդանոց, որից հետո նույն օրը Ստեփանակերտի շտապօգնության մեքենայով ցինկի մեջ եղբորս բերեցին Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի համայնքի Տանձուտ գյուղ՝ մեր տուն, այնտեղից էլ ծնողներիս ցանկությամբ, պետության կողմից տրամադրված շտապօգնության մեքենայով եղբորս դին տեղափոխեցին. ք Չարենցավան: Հիմա քաղաքապետարանը հողի համար պահանջում է մահվան վկայական՝ հատկացրած գերեզմանատան հողի համար: Արցախում էլ կաբինետ չմնաց, որ զանգել կամ գնացել ենք, բոլորը ցույց են տալիս մորգի տեղը: Այնտեղի բժիշկն էլ ասում ա՝ ես իրան չեմ հերձել, իմ մոտ գրանցված չի, ոչ մի թուղթ էլ չեմ կարող տալ: Ու այ սենց էս երեք ամիս ա իմ ընտանիքի անդամները մեր ցավն ու վիշտը թողած էս հիմարների ձեռքը ընգել ենք կրակը, որ հերոս եղբորս գերեզմանոցի հողակտորը օրենքով հատկացնեն, դե արի ու մի գժվի: Սարերից իջել եմ, հիմա էլ կաբինետների դռներն են գցել, ու ոչ մի լուծում չեն տալիս, արդեն 3 ամիս եղավ»: