Արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կստանան ֆինանսական աջակցություն
![]() Հայաստանի կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալած ֆիզիկական անձանց, որոնք հյուրընկալել են Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս եկած համայնքի հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի Արցախում բնակված չափահաս քաղաքացիներին։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 3-ի նիստի օրակարգում։ Ըստ նախագծի, սոցիալական աջակցությունը տրամադրվելու է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 հազար դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է և 45 հազար դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է, որը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ենթակա չէ հարկման։ Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ, Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է դրամական օգնության գումարը բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: Նախագծի նպատակն է՝ Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների չափահաս բնակիչներին հյուրընկալող անձանց ֆինանսական վիճակի բարելավում: |
Հացի գյուղի բնակիչը մանրամասնում է, թե ինչպես է 2 օր առաջ գերեվարվել և ինչպես են իրեն բաց թողել (տեսանյութ)
213Երեկ, 21:10«Կարճվել է բնակության վայրիս դուռը վնասելու գործը, չի բացահայտվել մեքենաս վնասելու գործը». Բաբկեն Հարությունյան
258Երեկ, 17:45«ԱԱԾ-ն վերածվել է թումբանի արտադրամասի». Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
336Երեկ, 15:45«Հող ծախելու ստոր պայմանագիր եղել ա՞ հների կողմից, թե՞ ոչ». վանաձորցին՝ ՀՀԿ-ականներին (տեսանյութ)
335Երեկ, 15:10Ջո Բայդենը հայազգի Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով ղեկավար
224Երեկ, 14:50«Նիկոլ Փաշինյանն ամենակոռումպացված թղթակիցն էր». Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
254Երեկ, 14:35